Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է
- Բոլոր այն հայերի համար է, ովքեր սիրում են Հայաստանը։
- Դժվարությունների ժամանակ չեն հանձնվում։
- Հավատում են միասնականության ուժին և իրենց պատասխանատվությունն են զգում Հայաստանի կայացման գործընթացում:
ԻՆՉՈ՞Ւ ՎՍՏԱՀԵԼ
- Ապրի՛լ նախաձեռնությունն անձնական շահեր չունի։
- Ամբողջ գումարը գնում է ուղիղ նախագծերին։ Նախագծերին հետևում է armenianpeace.am հարթակը:
- «Դավիթբեկյան խաղեր»֊ն ունի տարիների փորձ:
ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՆԱԼ
Միանալով և քո ներդրումն ունենալով Հայաստանի ապագայի մեջ, դառնում ես հայրենիքի այն մի մասնիկը, որը փոխում է վերաբերմունքը սգի նկատմամբ և, նախնիների հարգանքի տուրքը մատուցում է գործով։
![](/_next/image?url=%2Fimages%2Flogo.png&w=384&q=75)
Ապրիլ նախաձեռնություն
Եղեռնի զոհերի հիշատակը հարգենք Հայաստանն ուժեղացնելով: Ծաղիկ դնելով և կենաց ասելով Հայաստանն առաջ չի գնա։
Զոհերի հիշատակը հարգենք Հայաստանն ուժեղացնող որևէ նախագծի փոխանցելով մեր մեկ օրվա եկամուտը:
ԱՋԱԿՑԵՆՔ
ԴԱՎԻԹԲԵԿՅԱՆ ԽԱՂԵՐԻՆ
Դավիթբեկյան խաղեր
Դավիթբեկյան խաղերը համանուն հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող Մրցույթ-փառատոն է, որը համախմբում է Հայաստանի ռազմահայրենասիրական կազմակերպություններին և այն ուսումնական հաստատություններին, որոնք արժևորում են ռազմահայրենասիրական դաստիարակությունը։
Տեսնել ավելին![](/_next/image?url=%2Fimages%2Flogo-big.png&w=640&q=75)